Ռուսաստանը կպատասխանի Հաղթանակի օրը Ուկրաինայի հարձակումներին․ Զախարովա

06 Մայիսի 2026, 23:39

Քաղաքականություն

Ռուսաստանը զգուշացրել է, որ եթե մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվող միջոցառումների ժամանակ Ուկրաինան հարձակում գործի, ապա կարող է պատասխան հարված հասցնել Կիևին: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։

«ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին, որտեղ նշվում է Ուկրաինայի մայրաքաղաքում «որոշումների կայացման կենտրոնների» վրա հնարավոր հարվածների մասին։ Փաստաթղթում խորհուրդ է տրվում, որ օտարերկրյա դեսպանատները նախապես տարհանեն իրենց աշխատակիցներին և քաղաքացիներին Կիևից», — ասել է դիվանագետը։

Նոտայում նաև նշվում է, որ ռուս զինվորականները պատրաստ են պատասխան հարվածներ հասցնել, եթե Ուկրաինան ահաբեկչական գործողություններ ձեռնարկի Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ։