Միգուցե Հայաստանի պատվիրակությունը պատմի, թե ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ շենքում․ Զախարովա

07 Մայիսի 2026, 16:45

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնարկել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հայկական պատվիրակության Մոսկվա այցի ընթացքում տեղի ունեցած փակ քննարկումների բովանդակության մասին։

«Ես հիշում եմ, որ Հայաստանի պատվիրակությունը, որը ժամանել էր Ալեն Սիմոնյանի հետ, ձայնագրում էր հանդիպման զրույցը։ Միգուցե նրանք պատմեն, թե ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ շենքում»,- հավելել է նա։