Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր է․ Կարեն Քոչարյան

«Ես հակված եմ այն մտքին, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր է, և ընտրողներին խորհուրդ եմ տալիս առաջնորդվել ո՛չ թե սրտով, այլ բանականությամբ»,- այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն ընտրությունների միջոցով։

Խոսելով հետընտրական փուլի մասին՝ Քոչարյանն ընդգծել է, որ ընտրողը դուրս է գալիս փողոց միայն այն դեպքում, երբ զգում է, որ իրեն խաբել են և այն թվերը, որոնք հրապարակվել են ԿԸՀ-ի կողմից, չեն համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե եվրոպացիների այցը Հայաստան կարող է ազդել իշխանությունների ռեյտինգի վրա, քաղտեխնոլոգը նշել է․

«Ասել, որ չի անդրադառնա, ճիշտ չի լինի, ասել, որ ընտրողները դրանից հետո բոլորին կմոռանան և կհիշեն միայն Փաշինյանին, դա ևս ճիշտ չի լինի։ Պետք է հետևել առաջիկա օրերի սոցհարցումներին և համեմատել դրանք նախկին տվյալների հետ» ։

Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո հայ-ռուսական հարաբերություններին՝ Կարեն Քոչարյանը նշել է, որ այստեղ խնդիրը ոչ թե եվրոպացիներն էին, այլ Զելենսկու ներկայությունը Հայաստանում և նրա արած հայտարարությունները։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն անկանխատեսելի է և պետք է ամեն ինչի սպասել։

Մանրմասները՝ տեսանյութում։