Փաշինյանը խոստացավ խաղաղություն, բայց բերեց 3 պատերազմ. Նարեկ Կարապետյան

08 Մայիսի 2026, 11:11

Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո շահել է միայն մի խմբակ՝ ՔՊ-ն, իսկ մարդիկ ինչի որ հասել են, հասել են իրենց աշխատանքի շնորհիվ․ պետությունը դրանում որևէ մասնակցություն չի ունեցել։ ԱԺ մոտ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ 8 տարի առաջ ժողովրդի միաձայն աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ այն հույսով, որ բարեկեցություն, խաղաղություն է բերելու Հայաստանին և Արցախին։

«Խաղաղություն խոսք տալով՝ բերեց 3 պատերազմ։ Նա փոքր բիզնեսի հարկերը բազմապատկեց երկու անգամ։ Խոստանալով, որ ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի՝ միլիարդավոր պարգևավճարներ տվեց իր թիմակիցներին։ 8 տարվա ընթացքում նա խոստացել է, որ մարդիկ սկսելու են լավ և անվտանգ ապրել։ Անցել է 8 տարի, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել»,– նշել է Կարապետյանը։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ ամեն 5-րդ հայաստանցին ապրում է աղքատության մեջ․ «Սա պաշտոնական տվյալ է։ Ստացվում է՝ մոտ 600․000 հայաստանցի աղքատ է և ապրում է հացի խնդրով»,- ընդգծել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։