Հայ Առաքելական եեկեղեցու ներկայացուցիչները Մոսկվայում ծաղկիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին

08 Մայիսի 2026, 21:30

Քաղաքականություն

Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ, ծաղիկներներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին։ Հաղթանակի օրվան ընդառաջ կազմակերպված արարողությանը մասնակցել են հոգևորականներ, պատերազմի վետերաններ և հասարակական գործիչներ։

ՌԴ զինված ուժերի զինծառայող Կարեն Պետրոսյանը նշել է, որ կարևոր է պահպանել հիշողությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հերոսության մասին։

«Կարևոր է հիշել Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր հերոսների սխրանքը, քանի որ երիտասարդությունը պետք է հասկանա, որ դժվար պահին հայրենիքը պաշտպանելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել հաղթահարելու ամեն տեսակ փորձություն»,- ասել է Պետրոսյանը։

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմայիս Քամալովը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի հիշատակը չպետք է մոռացվի։

«Մայիսի 9-ը մեզ համար սրբազան տոն է։ Մենք այն սերունդն ենք, որը պարտավոր է հիշել ու մեծարել հերոսներին, որպեսզի այդ սարսափելի պատերազմի հիշողությունը երբեք չմոռացվի»,- ասել է Քամալովը։