Ինձ համար մեր գյուղն աշխարհի ամենասիրուն վայրն էր․ Սամվել Կարապետյան
10 Մայիսի 2026, 19:30
«Ծնվել եմ Տաշիրի շրջանի Լեռնահովիտ գյուղում։ Դեռ փոքր ժամանակից ինձ թվում էր, որ մեր գյուղն աշխարհի ամենասիրուն վայրն է և շատ էի սիրում այն։ 15 տարեկանից տեղափոխվել եմ Երևան սովորելու, բայց միշտ հիշում էի իմ կյանքի ամենալավ ժամանակները, որոնք անցկացրել եմ գյուղում, իմ մանկության ընկերները հետ»,-այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, խոսելով իր մանկության հուշերից։
Նրա խոսքով ընտանիքը պետության հիմքն է։
«Համախմբված ընտանիքներով կունենանք ուժեղ պետություն և ժողովուրդ և մենք ձգտելու ենք դրան»,-նշել է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: