Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի գիծ, որից հետո նա չի ներում․ Քոչարյան
10 Մայիսի 2026, 17:30
«Հիմա մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում, ակնհայտ փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ»,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա շարունակել է՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի սահման, որից հետո նա չի ներում, և դրա բազմաթիվ օրինակներ կան։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք չէ արհեստականորեն սրել ուժեղ պետությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունները, մի խցկվի նրանց հակասությունների մեջ՝ ջարդվելու ես, բան չես շահելու, ժողովուրդն է ջարդվելու։ Ժողովուրդն է վճարելու առաջնորդի սխալների համար։ Մենք շատ ժամանակ չունենք այս հարցին սթափ մոտենալու համար», — նշել է Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: