Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին
10 Մայիսի 2026, 19:20
Մայիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ապօրինաբար տնային կալանքի տակ գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտնել են «Մայր Աթոռ»-ից:
Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերել է Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթել տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ այս նեղությունների՝ տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։