Սկսվել են Համազգայինի «Շիրազ» և «Ծիրանի» պարային համույթների հյուրախաղերը Հայաստանում

11 Օգոստոսի 2023, 16:17

Մշակույթ

Օրերս Հայաստանում մեկնարկել են «Համազգային» հայ մշակութային և կրթական միության «Շիրազ» և «Ծիրանի» պարային համույթների հյուրախաղերը։ Ինչպես հաղորդում է Diario Armenia կայքը, առաջին ելույթը տեղի է ունեցել Երևանի Հաղթանակի զբոսայգու ամֆիթատրոնում, որտեղ ներկա են եղել Հայաստանում Ուրուգվայի Հանրապետության դեսպան Էդուարդո Ռոզենբրոկը և Արցախի Համազգայինի գործադիր տնօրեն Հերմինե Ավագյանը։ Այնուհետ պատվիրակությունը շարժվել է Դիլիջան, որտեղ նույնպես ելույթ է ունեցել, իսկ հետո Գյումրի։ Նույնը կլինի նաև Ապարանում՝ ավարտին հասցնելով ծրագրված շնորհանդեսների շարքը։

«Շիրազ» պարային համույթը ղեկավարում են Վահրամ Համբարձումյանը, ուսուցիչ-պարուսույց Թերեզա Սարգսյանը և ուսուցչուհի Լաուրա Կորադո Միսիրլյանը։ Իսկ «Ծիրանի» համույթը ղեկավարում է պարուսույց և պարուհի Կատյա Զաքարյանը։