Ինչո՞ւ է պետք երաշխավորված խաղաղություն․ Նարեկ Կարապետյան
11 Մայիսի 2026, 11:40
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` «Ինչո՞ւ է պետք երաշխավորված ծաղաղություն» գրառմամբ:
Նարեկ Կարապետյանը, գտնվելով Մեղրիում, ցույց տալով հայ-իրանական սահմանը և այն ճանապարհը, որով պետք է անցնի ԹՐԻՓՓ-ն, ասել է.
«ԹՐԻՓՓ ուղին Իրանի սահմանից գտնվում է 30-40 մետրի վրա: Վերջին 1-2 ամսվա ընթացքում տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին` տարբեր երկրներում: Ի՞նչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն և այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն…»: