ՀՀ քաղաքացիները «ոչ» են ասելու Փաշինյանի քաղաքականությանը. Նժդեհ Գարագավորյան

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայ համայնքի անդամ Նժդեհ Գարագավորյանը ասել է, որ թեև որևէ մեկը չի կարող ամբողջ սփյուռքի անունից խոսել, սակայն իրենց շրջապատում մարդիկ հույս ունեն, որ առաջիկա ընտրությունները կարող են փոխել Հայաստանի ներկայիս իրավիճակը։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիները «ոչ» են ասելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը»,- ասել է նա՝ քննադատելով Փաշինյանի վարած քաղաքականությունը։

Գարագավորյանի խոսքով՝ իրենք հասկանում են, որ պայքարը հեշտ չի լինելու, և իշխանությունները կօգտագործեն պետական ռեսուրսները, սակայն համոզված են, որ հունիսի 7-ն ու 8-ը վճռորոշ օրեր են լինելու։

«Մենք անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշալույսին»,- նշել է նա։

Նա նաև ասել է, որ իրենց համակիրներն ու ընկերները ներգրավված են քաղաքական գործընթացներում և աջակցում են իշխանափոխության պայքարին։

Մանրամասները՝ տեսանյութում: