Մարդկանց կալանելու մշակույթը թող մնա որպես ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետը. Վարդևանյան

12 Մայիսի 2026, 22:45

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանն առաջարկում է ՀՀ-ում երկու անսակարկելի արժեք՝ մարդասիրությունը և իրավունքի գերակայությունը։ Մենք պետք է փակենք այս խայտառակ քաղաքական հետապնդումների էջը»,- այսօր Վայոց ձորի մարզում իր ելույթի ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մարդկանց կալանավորելու մշակույթը պետք է մնա անցյալում։

«Թող դա մնա որպես ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետերից մեկը։ Ուժեղ Հայաստանում գերակայելու է իրավունքը»,- նշել է Վարդևանյանը։