Կարեն Թորոսյանի ռեստորանը հաստատել է իր հեղինակավոր կարգավիճակը և պահպանել Michelin-ի երկու աստղերը
14 Մայիսի 2026, 20:56
Հայ խոհարար Կարեն Թորոսյանի «Bozar» ռեստորանը Բելգիայի և Լյուքսեմբուրգի՝ 2026 թվականի ուղեցույցում կրկին հաստատել է իր բարձր հեղինակությունը՝ պահպանելով Michelin-ի երկու աստղը։
Ռեստորանը նշվում է երկու աստղով, ինչը նշանակում է «գերազանց խոհանոց, որի համար արժե շեղվել երթուղուց»։
Քննադատները նշում են, որ Կարեն Թորոսյանը հայտնի է որպես խմորի և մսային ուտեստների վարպետ․ նրա պաշտետը և պիտիվիե կարկանդակը պատրաստվում են բացառապես նախնական պատվերով։