Իսրայելի մի խումբ գործիչներ նամակով դիմել են Իսրայելի նախագահին՝ կոչ անելով աջակցել Ղարաբաղին. Ալեքսանդր Լապշին
11 Օգոստոսի 2023, 17:14
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/10121011/drosh-artsakh-e1649233117304.jpg)
Իսրայելը, որը Ադրբեջանի կարևոր դաշնակիցն է և զենք է մատակարարում այս երկրին, կրում է մարդասիրական ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման բարոյական պատասխանատվության մի մասը։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Այսօր իսրայելցի գիտնականների, լրագրողների, հասարակական գործիչների մի մեծ խումբ բաց նամակ է գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին:
Նրանք հայտարարել են, որ Իսրայելը, որը Ադրբեջանի կարևոր դաշնակիցն է և զենք է մատակարարում այդ պետությանը, կրում է մարդասիրական ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման բարոյական պատասխանատվության մի մասը։
Նամակում նշվում է, որ լիովին հասկանալով Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման աշխարհառազմավարական նշանակությունը՝ հրեա ժողովուրդը չի կարող անտեսել ողբերգությունը և Հայոց ցեղասպանությունը։ Նամակի վերջում հեղինակները կոչ են անում Իսրայելի նախագահին օգտագործել Ադրբեջանի կախվածությունը Իսրայելից և նպաստել Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակման անհապաղ վերացմանը»,- գրել է Լապշինը։
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/11165649/photo_2023-08-11_15-11-45.jpg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/11165654/photo_2023-08-11_15-11-46.jpg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/11165658/photo_2023-08-11_15-11-46-2.jpg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/11165702/photo_2023-08-11_15-11-47.jpg)