Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ

06 Նոյեմբերի 2026, 12:00

(Մոսկվայի հետ երկխոսության մասին նախընտրական ստերը շարունակվում են)

«Հայաստանի ղեկավարության հրապարակային ելույթների հետևողական շարքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ երկրի գործող իշխանությունները վերջնականապես հայտնվել են փակուղում Մոսկվայի հետ հարաբերություններում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունները վկայում են Ռուսաստանի ղեկավարության հետ կառուցողական և պրագմատիկ երկխոսություն կառուցելու Երևանի լիակատար անկարողության մասին:

Նախընտրական հավաստիացումներն ու հռետորաբանությունն այն մասին, թե հունիսի 8-ից հետո բոլոր տարաձայնությունները արագորեն կհարթվեն, իրականում ընտրողների համար նախատեսված հնարք էին: Այսօր իշխանություններն այլևս չեն խոսում «ճեղքումների» մասին, այլ միայն հեզորեն հույս են հայտնում, որ դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները շուտով կհանվեն՝ զուգահեռաբար սեփական դիվանագիտական ձախողումների պատասխանատվությունը բարդելով արտաքին հանգամանքների և նախորդների վրա:

Օրեցօր Հայաստանի վարչապետի համար ավելի է դժվարանում հետ մղել Եվրասիական տնտեսական միությունից երկրի անխուսափելի դուրսմղման վերաբերյալ օրինաչափ հարցերը: Անկյունները հարթելու Փաշինյանի փորձերը չափազանց անհամոզիչ են թվում, երբ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական համագործակցության ֆոնին (Մոսկվան շարունակում է մնալ հայկական տնտեսության գլխավոր ներդրողն ու գլխավոր առևտրային գործընկերը) նա սկսում է դատողություններ անել 2027 կամ 2028 թվականներին Եվրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու ծրագրերի մասին:

Այնուամենայնիվ, եվրոպական վեկտորի մասին դատողությունները բացառապես տեսական բնույթ են կրում: Արդյոք Երևանը նշված ժամկետներում հայտ կներկայացնի, թե ոչ՝ բաց հարց է, բայց էլ ավելի կասկածելի է թվում Բրյուսելի կողմից դրա հավանության արժանանալու հեռանկարը: Նման հայտի ուղարկումը ամենևին չի երաշխավորում իրական ինտեգրում, փոխարենը լիովին ընդունակ է հրահրելու վերջնական խզում ընթացիկ դաշնակիցների և գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե երկիրը դեռևս չունի ԵԱՏՄ-ին այլընտրանք, բայց ակտիվորեն զբաղվում է դրա ձևավորմամբ, միայն ընդգծում են գործող կուրսի քաոսային բնույթը: «Երկու աթոռին նստելու» փորձ անելով (իսկ ավելի ստույգ՝ Մոսկվայի համար թշնամական դաշինքի մեջ երկիրը ներգրավելու համար ՌԴ-ից միջոցներ ստանալը շարունակելու փորձերով)՝ վարչապետը հայտարարում է ժողովրդին ընտրության իրավունք տալու մտադրության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղակի պատրաստություններ դեռևս չեն տարվում: Սրան զուգահեռ՝ Փաշինյանը դե ֆակտո խաչ է քաշում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության վրա՝ բացահայտ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը լիովին սպառված է:

Նման հռետորաբանությունը չի կարող հարցեր չառաջացնել, իսկ երբեմն էլ բացահայտ վրդովմունք, ինչի մասին ուղղակիորեն խոսում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Փաշինյանի բառախաղերի և Հայաստանի բնակչությանը մոլորության մեջ գցելու փորձերը:

Հայաստանի կառավարության տնտեսական բլոկը փորձում է այս քաղաքական գծի տակ տեսական բազա ստեղծել, սակայն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փաստարկներն ավելի շատ նման են ապագա վնասները արդարացնելու փորձի: Տասը տարվա վաղեմության «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության խայտառակ պայմանների» մասին պատմությունները (ում, եթե ոչ Պապոյանին է հայտնի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանների մասին, չէ՞ որ նա ՀՀԿ նախկին անդամ է) և միության մասնակիցների միջև եկամուտների անարդար բաշխման վերաբերյալ հավակնությունները տարօրինակ են թվում այն ֆոնին, որ հենց ԵԱՏՄ-ն է վերջին տարիներին ապահովել հայկական տնտեսության ահռելի արտոնություններն ու աճը:

«ԵԱՏՄ-ից մենք շատ պետք է օգտվեինք, բայց չենք օգտվել. Հայաստանը ոչ թե պիտի 450 տա և 250 ստանա, այլ արդարն այն է, որ Հայաստանը 450 տալու դիմաց 900 ստանար։ Ժամանակին Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով», — հայտարարել է Պապոյանը՝ մատնանշելով անդամ երկրների միջև մաքսատուրքերի վերաբաշխման, իր գնահատմամբ, անարդար ձևաչափը։

Պապոյանը դե-ֆակտո պնդում է, որ 2015 թվականին միությանը միանալիս Հայաստանի բանակցողները համաձայնել են վերաբաշխման չափազանց ցածր ֆիքսված տոկոսին: Նրա տրամաբանությամբ՝ Հայաստանի առևտրի և ներմուծման ծավալներն աճել են, երկիրը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցում նշանակալիորեն ավելի շատ մաքսատուրքեր, քան հետ է ստանում, և վճարումների նման ծավալի դեպքում Հայաստանի արդարացի մասնաբաժինը պետք է անհամեմատ ավելի բարձր լինի: Սակայն այն դժգոհությունները, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին ավելի շատ է տալիս, քան ստանում, ինչպես նաև Ռուսաստանի հետ առևտրային խոչընդոտների քննարկումը՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ հետաձգելու փորձերը, վկայում են Երևանի հստակ տնտեսական ռազմավարության բացակայության մասին։

Արտաքին քաղաքական այս կուրսի հետևանքը Հայաստանի համար կարող է դառնալ ծայրահեղ ծանր սցենարը։ Ամեն ինչ տանում է նրան, որ մինչև 2027 թվականը Հայաստանը փաստացի կդադարի լինել ԵԱՏՄ լիարժեք անդամ և կկորցնի տնտեսական կարևոր արտոնությունները, էներգակիրների արտոնյալ գներն ու Ռուսաստանում իրացման ավանդական շուկան։

Միևնույն ժամանակ, Երևանը Արևմուտքում այդպես էլ իրական այլընտրանք չի ստանա՝ հայտնվելով տնտեսական մեկուսացման մեջ։ Փաշինյանի՝ Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու անկարողությունը, ինչպես նաև անձնական քաղաքական հավակնություններով ու հայացքներով առաջնորդվելու ձգտումը հերթական անգամ վտանգի տակ են դնում Հայաստանի ազգային շահերն ու քաղաքացիների բարեկեցությունը։

Մտածե՛ք այս մասին…»։