Կրասնոդարում հայկական եկեղեցու համար ստեղծվել են եզակի «սուրբ դարպասներ»
15 Մայիսի 2026, 17:45
Կրասնոդարում ստեղծվել է հայկական եկեղեցական արվեստի եզակի նմուշ՝ «սուրբ դարպասներ»։ Այն խորհրդանշում է անցումը աշխարհիկ տարածքից դեպի հոգևոր աշխարհ։
Սա մասշտաբային աշխատանք է․ յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր անցում կատարված է բարձր ճշգրտությամբ։ Գծերը հստակ են, անցումները՝ հարթ, փորագրության խորությունը հաշվարկված է միլիմետր առ միլիմետր։ Աշխատանքները տևել են շուրջ մեկուկես տարի։
«Մենք շրջել ենք Հայաստանով, մեծ քանակությամբ տեղեկություն ենք հավաքել, ուսումնասիրել ենք նմանատիպ գործեր նաև Մոսկվայում։ Բայց այս նախագիծը նույնիսկ ավելի մասշտաբային է, քան այնտեղ ներկայացվածները»,- նշել է «Маркетри» ձեռնարկության ղեկավար Գեորգի Պոնոմարը։
Մոտ 4 մետր բարձրությամբ դարպասները պատրաստված են հացենուց, որն առանձնանում է իր ամրությամբ և գեղեցիկ կառուցվածքով։ Հատուկ տեղ է զբաղեցնում Աստվածամոր պատկերը, որը պատրաստված է տանձենու փայտից։ Գեորգիի խոսքով՝ սա աշխատանքի ամենակարևոր և միաժամանակ ամենաբարդ հատվածն է։
«Հայկական խաչը զարդարված է 40 կաթիլներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի 40 օրերն անապատում»,- ասել է Պոնոմարը։
Դարպասները ներկայումս գտնվում են արհեստանոցում՝ մինչև Հայ Առաքելական եկեղեցու Մայր տաճարի շինարարության ավարտը։