«Los Angeles Times»-ը կրկին անդրադարձել է Գլենդելի «Yerord Mas Bakery & Deli» հայկական ռեստորանին

16 Մայիսի 2026, 13:30

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 2026 թվականի հունվար ամսին բացված «Yerord Mas Bakery & Deli» ռեստորանը, որը մասնագիտացած է ավանդական հայկական ուտեստների ժամանակակից մատուցման մեջ, կրկին հայտնվել է «Los Angeles Times» թերթի ուշադրության կենտրոնում։

Հայտնի գաստրոնոմիական քննադատ Բիլ Էդիսոնը ներկայացրել է խոհարար Արթուր Գրիգորյանի ղեկավարած ռեստորանն՝ առանձնացնելով նրա հայտնի պիտան՝ պաստրոմայով և բաստուրմայով, ինչպես նաև նշել է, որ «Լոս Անջելեսը երբեք այսպիսի հայկական ռեստորան չի տեսել»։