Հայազգի ձյուդոիստ Ստանիսլավ Սարդարյանը ԱՊՀ երկրորդ խաղերում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ

12 Օգոստոսի 2023, 09:45

Սպորտ

Հայազգի ռուս մարզիկ Ստանիսլավ Սարդարյանը ԱՊՀ երկրների երկրորդ խաղերում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ։Խաղերը երեք օր են տևել, անցկացվել են Գոմելում։

Ստանիսլավը սովորում է Սմոլենսկի պետական օլիմպիական պահեստային դպրոցի երկրորդ կուրսում։ Ռուսաստանի հավաքականի կազմում նա առաջին տեղն է գրավել ձյուդոյի թիմային մրցաշարում։ Անձնական մրցումներում նա պարտություն է կրել միայն առաջին մենամարտում՝ ստանալով վնասվածք, բայց շարունակել է պայքարը՝ արժանանալով բրոնզե մեդալի։