Վերջապես առաջատար դաշինքներն ու կուսակցությունները ճիշտ դիրքավորում գրավեցին․ Տիգրան Քոչարյան

16 Մայիսի 2026, 19:42

Քաղաքականություն

«Վերջապես առաջատար դաշինքներն ու կուսակցությունները ճիշտ դիրքավորում գրավեցին, քանի որ մի պահ շփոթել էին, թե ով որ թեմայով պետք է զբաղվի։ Մարդը, որը կապված է գյուղատնտեսության կամ խոշոր բիզնեսի հետ, չի կարող գնալ և մտնել անվտանգություն։ Հիմա ամեն մեկն իր ընտրողներին գտել է և աշխատում է նրանց ուղղությամբ, խոսքը «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի մասին է»,- Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ իրենց այս ընտրապայքարում գտել են նաև Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն։

«Այս պահին կա մի համակարգ, որը դժվար կլինի ասել թե պատահականորեն, բայց հայտնվել է մի վայրում և այնպիսի հանգամանքներում, որ երբևէ շանս չի ունենա ընտրվելու։ Նրանք վերադարձել են իրենց 7-8 %-անոց իրավիճակին, այդ իսկ պատճառով այսօր օգտագործում են վարչական ռեսուրս, ուժայիններ՝ թքած ունենալ իրենց իսկ կողմից գծված խաղի կանոնների վրա»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

Նա իր խոսքում ընդգծել է՝ ընդդիմությունը պետք է հաշվի առնի, որ Փաշինյանն իրեն պահելու է փոքրիկ բռնապետի նման։

Մանրամասները՝ տեսանյութում։