Իրանը հաղթող կողմ է, և նա է որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները. Մոհամմադ Սալեհ

17 Մայիսի 2026, 11:10

Քաղաքականություն

Իրանը հաղթող կողմ է, և նա է որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները: Այս մասին հայտարարել է իրանցի խորհրդարանական Մոհամմադ Սալեհը։

Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի ղեկավարը «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ 10 կետանոց ծրագիրը «կարմիր գիծ» է Իսլամական Հանրապետության համար։

«Պայմանները թելադրում է մարտադաշտում հաղթած երկիրը, այլ ոչ թե ձախողված, իր նպատակներին չհասած և միայն ավերածություններ բերած երկիրը։ Հետևաբար, ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները»,-նշել է Սալեհը։