Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել ապակիները․ Արթուր Խաչատրյան
17 Մայիսի 2026, 13:30
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն ահազանգել է.
«Կոմիտասի պողոտա, ՍԱՍ սուպերմարկետից մի քիչ վերև, Նիսսանի ավտոսալոնի դիմացի մայթ…. Պատառոտել են Հայաստան Դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները: Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավապահները մեղավորներին չեն գտնի …. Նիկոլի թվի արդարադատությունը»,- գրել է նա։