Հենրիխ Մխիթարյանը մտադիր է շարունակել կարիերան
18 Մայիսի 2026, 18:00
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Radio TV Serie A»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է շարունակել իր կարիերան՝ նշելով, որ դեռ ունի «խաղալու ծարավ»։
«Ինչ վերաբերում է իմ ապագային, տարիքի հետ խաղալն ու վերականգնվելն ավելի բարդ է դառնում։ Սակայն ես անում եմ հնարավոր ամեն բան, որ մնամ պատշաճ մակարդակի վրա և շարունակեմ խաղալ»,- նշել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն եվ գավաթակիր։
Նրա պայմանագիրը «Ինտեր»-ի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը։