Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն՝ Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնում
18 Մայիսի 2026, 20:30
Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացել է հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։
Լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվել են ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։
Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունել է բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։
Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատել է Մաեստրոյի արվեստի շարունակական ներկայությունը համաշխարհային կինոյում:
Ֆիլմերը վերականգնվել են Coproduction Office-ի կողմից Cineteca di Bologna-ի աջակցությամբ: