Այլևս որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ. Վարդևանյան

19 Մայիսի 2026, 15:40

Քաղաքականություն

Այն մարդը, որը սթափություն, էմոցիայի կառավարում և տարրական դաստիարակություն չունի, պետք է հեռանա։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Երևանի փողոցներում մենք լսեցինք բազմաթիվ անհասկանալի խոսքեր և ելույթներ։ Երկրի գործադիր իշխանության ղեկավարը ատելության խոսք էր տարածում իր հայրենակիցների նկատմամբ, մինչդեռ այսօր Բաքվի բանտում մենք գերիներ ունենք, որոնց ազատ արձակման մասին մի բառ անգամ չի հնչում»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ գալիս է մարդասիրության ժամանակը, գալիս է համախմբման ժամանակը, գալիս է իրավունքի գերակայության ժամանակը, և որևէ չինովնիկ մատ թափ տալով չի խոսելու ժողովրդի հետ։

Հիմա եթերում