Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երկօրյա պաշտոնական այցը Չինաստան
19 Մայիսի 2026, 19:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Նրան Պեկինի օդանավակայանում դիմավորել Է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Պետության ղեկավարին ուղեկցում են նախարարներ, մարզերի ղեկավարներ, խոշոր պետական ձեռնարկությունների տնօրեններ։
Ինքնաթիռից մոտ Պուտինին ողջունել են կապույտ վերնաշապիկներ ու սպիտակ տաբատներ հագած երեխաներ։ Նրանք ծածանել են Ռուսաստանի Չինաստանի դրոշները՝ ստեղծելով բարեկամության և հանդիսավորության մթնոլորտ։