Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել ընտրություններից հետո. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

19 Մայիսի 2026, 19:35

Քաղաքականություն

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ թուրք-հայկական սահմանի բացումը հնարավոր է հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից և դրան հաջորդող սահմանադրական փոփոխություններից հետո:

Նա նշել է, որ Բաքուն և Անկարան այս հարցի շուրջ մշտական կապի մեջ են:

Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումն ընթանում է զուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին զուգահեռ: «Ընտրություններից հետո սպասվում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվելու են այն դրույթները, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքային պահանջներ: Սա կարող է հիմք հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը նախկինում նախաստորագրվել էր Միացյալ Նահանգներում»,- ասել է նա: