Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կառավարությունը վատագույն ստանդարտներ է ներդնում․ Ռոբերտ Քոչարյան

20 Մայիսի 2026, 16:30

Քաղաքականություն

Հայաստանը երևի միակ երկիրն է, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ հենց ինքն է ներդնում վատագույն ստանդարտներ։ Այս մասին Քասախում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«2-3 օր առաջ վարչապետը սպառնաց, որ սպանելու է ինձ և ևս 2 ընդդիմադիր ուժերի առաջնորդների։ Ես հասկանում եմ, որ այս մարդն ամբողջ կյանքը մի դեղին թերթ է ունեցել, և հիմա փորձում է այդ դեղին թերթի ոճը տարածել քարոզարշավի վրա»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ հայ ժողովուրդն իր մոտեցումով, իր ձայնով հունիսի 7-ին պետք է վերջ տա այս ամենին։

Մանրամասները՝ տեսանյութում։