Տիկնիզյանը՝ Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20 Մայիսի 2026, 20:50
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան: Այս մասին հայտնում է Սուպերլիգայի պաշտոնական կայքը ՝ նշելով ֆուտբոլիստի բարձր ներդրումը թիմի հաջողություններում:
«Ցրվենա Զվեզդա»-ի կազմում Հայաստանի հավաքականի պաշտպանը դարձել է Սերբիայի գավաթակիր, նաև նվաճել երկրի չեմպիոնի կոչումը։