«Արագիլ» հիմնադրամին ամենամեծ նվիրատվություն անողը Սամվել Կարապետյանն է․ Նարեկ Կարապետյան
21 Մայիսի 2026, 14:16
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
«Շատ ընտանիքներ բալիկներ չեն ունենում, քանի որ կան առողջական խնդիրներ։ Այդ իսկ պատճառով ստեղծվել է «Արագիլ» հիմնադրամը, որը բժշկական միջամտությամբ, էկո ձևաչափով երեխաներին ապահովում է առողջ ծնունդ, և շատ ընտանիքներ երջանկանում են։ Գրեթե ոչ ոք չգիտի, որ այդ հիմնադրամին ամենամեծ նվիրատվություն անողը Սամվել Կարապետյանն է։ Այսպիսի ծրագրերը շատ են, հետագայում նույնպես կներկայացվեն»,- նշել է Կարապետյանը։