Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի

12 Մայիսի 2023, 23:14

Մշակույթ

Մայիսի 26-ին ժամը 20։00-ին Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Համերգը կազմակերպվում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո՝ ֆրանսիական «Նոր վիրտուոզներ» ընկերության և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ընկերներ» միության աջակցությամբ։

Համերգին ելույթով հանդես կգա «Հայկական դաշնամուրի եռյակը»՝ Դավիթ Հարությունյանը (ջութակ), Սոֆյա Մելիքյանը (դաշնամուր) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ)։ Համերգի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Յոհաննես Բրամսի և Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունները։

Հիմա եթերում