Իրենց եկած առաջին օրվանից մաhն է հետապնդում Հայոց աշխարհը․ Նարեկ Կարապետյանը՝ իշխանությունների մասին

21 Մայիսի 2026, 16:20

Քաղաքականություն

Երեկ մեր հայրենիքի պաշտպանության նախարարն ասել է՝ ինչու չենք ես, իմ եղբայրները մահացել պատերազմում։ 2 օր առաջ էլ նույն հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետը՝ նկատի ունենալով արցախցիներին։ Իրենք միշտ խոսում են մահից և բերում են մահեր։ Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք կյանքի մասին ենք խոսում, ծնունդի, գյուղատնտեսության, զարգացման մասին ենք խոսում։ Իրենք խոսում են զոհվելու, մահի մասին։ Դրա համար իրենց գալու առաջին օրվանից մահն է հետապնդում Հայոց աշխարհը։ Բայց նրանց ճանապարհելուց հետո Եռաբլուրները չեն շատանալու մեր երկրում, մեր երկրի այգիներն են շատանալու, մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու երկրից գնալ»,- նշել է Կարապետյանը։