Իշխանության խոստումների փոխարեն այժմ ունենք հայաթափված Արցախ. Արամ Վարդևանյան

Հինգ տարի առաջ այս հրապարակից ներկայիս իշխանությունները ձեզ տվել են լավ ապագայի խոստումներ, սակայն խաբել են թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումներով: Այս մասին Աշտարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներից Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ իշխանության խոստումների փոխարեն մենք այժմ ունենք հայաթափված Արցախ:«Հինգ տարի առաջ իշխանությունն ասում էր, որ կյանքը լինելու է բարեկեցիկ, աղքատությունը 2 անգամ կրճատվելու է, բայց այսօր 30 000 հայրենակից թերսնված է: Մենք ասում ենք՝ մեր ցանկացած խոստում ունի իր երաշխավորը, նա Սամվել Կարապետյանն է»,- նշել է Վարդևանյանը:

Նա հավելել է, որ Սահմանադրության մեջ ասվում է, որ պաշտոնատար անձը սահմանափակված է մարդկանցով և մարդու իրավունքներով, և դա նշանակում է, որ պետք չէ սրտիկներ անել, պետք է անսակարկելի արժեք և համաներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում