Կգա օրը, և Թուրքիան ու Ադրբեջանը պատասխան կտան․ «Ժողովուրդն է խոսում»
23 Մայիսի 2026, 11:40
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցախույզի մասնակիցները, խոսելով հայ-թուրքական հնարավոր բարեկամության մասին, նշել են, որ անհնար է մոռանալ ցեղասպանության ենթարկված 1․5 մլն զոհերին և բարեկամանալ։
«Կգա օրը, և մեզ պատճառած բոլոր ցավերի համար պատասխան կտա թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։ Եթե մենք կարողանանք համախմբվել եկեղեցու շուրջ և ունենանք հզոր առաջնորդ, ամեն բան կկարգավորվի։ Համենայն դեպս, ես հային պատկերացնում եմ Հայկ նահապետի կերպարով»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից։
Հարցախույզի մասնակիցներն անդրադարձել են նաև ՀՀ անվտանգության հարցին՝ նշելով, որ այս պահին արտահայտված վտանգ չկա, բայց թաքնվախ վտանգը միանշանակ առկա է։
«Այնքան զոհեր, կորուստներ ու դժվարություններ ենք տեսել, որ բավական է։ Ես ուղղակի վախենում եմ, որ այդ օրերը նորից չկրկնվեն, և մեր երիտասարդությունը կրկին չանցնի այդ ճանապարհով»,- ընդգծել է քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։