Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ ՌԴ-ին ավելի ցավ պատճառելու համար․ Սերգեյ Լավրով

23 Մայիսի 2026, 14:36

Քաղաքականություն

Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով Ռուսաստանին «հնարավորինս ավելի ցավ պատճառել»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքը փորձում է մեզանից հեռացնել մեր դաշնակիցներին՝ առաջին հերթին սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի դեպքում, ինչպես այժմ անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ասամբլեայում։

Նախարարն ընդգծել է, որ այս ամենն արվում է միայն մեկ նպատակով՝ հնարավորինս ավելի ցավ պատճառել Ռուսաստանին, ինչպես նաև ավելի բարդ դարձնել ՌԴ-ի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման խնդիրը։