Էդուարդ Իլոյանը և Դավիթ Քոչարովը՝ «ՏԷՖԻ-2026» մրցանակաբաշխության հավակնորդներ

«Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամը հրապարակել է «ՏԷՖԻ‑2026» ազգային հեռուստատեսային մրցանակի հավակնորդների ցուցակը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Մոսկվայում՝ հունիսի 8-ին և 9-ին:

Մրցանակաբաշխությունն ընդգրկում է 52 անվանակարգ՝ երեք հիմնական բաժիններում՝ «Տեղեկատվական և հասարակական-քաղաքական հեռարձակում», «Ժամանցային հեռարձակում» և «Սերիալներ»։

«Հեռուստաֆիլմ կամ «Մինի-սերիալ» անվանակարգում ընդգրկվել է պրոդյուսեր Դավիթ Քոչարովի «Թանկագին Վիլլի» նախագիծը:

Սերիալների կարճ ցուցակում հայտնվել են ՝ ռեժիսոր Արմենակ Նազիկյանի Պատմական «Տագանրոգ»-ը, գլխավոր պրոդյուսեր Սերգեյ ՄելՔումովի «Ատոմ» դրաման և պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Վիրաբույժը»:

«Սերիալի պրոդյուսեր» անվանակարգում ներկայացվել են են Էդուարդ Իլոյանը ՝ «Ռուսական հեղափոխության քրոնիկները» նախագծով և Դավիթ Քոչարովը ՝ «Թանկագին Վիլլի” ֆիլմով: