Եթե Փաշինյանն ընտրվի, երկիրը տանելու է թրքացման. Սամվել Կարապետյան

24 Մայիսի 2026, 14:10

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ:

Խոսելով ՀՀ-ում կայանալիք ընտրություններից, Կարապետյանն ընդծել է.

«Պատկերացրեք ինչ կկատարվի, եթե Փաշինյանն ընտրվի: Նա նստելու է և թմբուկի վրա նվագելով՝ մեր ժողովրդին նորից տանի թրքացման»:

Նրա խոսքով՝ ըստ կատարված հարցումների, ՔՊ-ին ընտրողների 17%-ը իրենց լավ է վերավերվում:

«Այդ մարդիկ մեզ չեն ընտրում, բայց լավ են վերաբերվում, դա բացառիկ արդյունք է: Իսկ չընտրելու պատճառն այն է, որ նրանք դժվար են ընդունում, որ սխալվել են Փաշինյանի հարցում, միշտ ուզում են համոզվել, որ ճիշտ են եղել»,-հավելել է Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: