Այդ մարդը, ով փողոցներում ատելություն է տարածում, կարո՞ղ է ասել՝ պատժեն մարդասպանին. Վարդևանյան
24 Մայիսի 2026, 19:20
Վերջին օրերին լսում ենք, որ ինչ-որ մեկը Երևանում և այլուր ատելություն է տարածում, վատ բառապաշար է օգտագործում, և շատերը դրանից բարկանում են: Այս մասին Երևանի Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի (կամ «Ուժեղ Հայաստան»)* թեկնածուներից Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ այն քաղաքացիներին, որոնք որևէ հույս են կապում Փաշինյանի հետ, պետք է մի վարժություն առաջարկել:
«Կա մի ստահակ, որը կացինով սպանել է մեր քնած հայրենակցին, և նա հերոս է համարվում Ադրբեջանում: Այդ մարդը, ով փողոցներում ատելություն է տարածում, կարո՞ղ է ասել՝ նրան պատժեն»,- նշել է Վարդևանյանը: