Կիպրոսում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը

24 Մայիսի 2026, 22:30

Հայեր

Աշոտ Դանիելյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Կիպրոսում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավորի հետ, որը ընդգրկված է ԵԿՌ խմբակցությունում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը միջազգային հարթակներում։

Եվրոպացի պատգամավորը ողջունել է պատվիրակությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով իր հավատարմությունը արդարության և մարդու իրավունքների արժեքներին։ Նա նշել է, որ աջակցելու է արցախցիների օրինական իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։

Աշոտ Դանիելյանը բարձրացրել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարությունների թեման, ներկայացրել փաստեր և ընդգծել միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ կապված հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման հետ։

Բացի այդ, Դանիելյանն ու Պուլուզյանը այցելել են Կիպրոսի Հայոց թեմի Ազգային ժողով, որտեղ հանդիպել են Կոմիտաս արքեպիսկոպոսի հետ և քննարկել Հայաստանի ու Արցախի շուրջ առկա արդիական հարցերը։