Եթե հզոր մարդ է, թող Սյունիքի սարերը գրաված ադրբեջանցիներին հանի․ Ծառուկյանը՝ Փաշինյանին
24 Մայիսի 2026, 20:46
Այսօր քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև 2031 թ․-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից խլել սարի գլխին գտնվող տունը և դարձնել ծերանոց։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանին՝ Ծառուկյանը նշել է․ «Եթե նա այդքան հզոր մարդ է, որ կարող է խլել, թող Սյունիքի մեր սարերը գրաված ադրբեջանցիներին հանի»։
Ծառուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր։
«Ոչ ծրագիր ունի, ոչ էլ 8 տարվա մեջ մի խոստում է կատարել։ Ժողովրդին ի՞նչ է տվել, ժողովրդի մեջ ի՞նչն է փոխվել, պարտքերը կուտակվել են, խեղճացրել է, պարգևավճարները տալիս է իր թիմին։ Գոնե բոլորին հավասար տա,»- ընդգծել է Ծառուկյանը։