Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցիների մուտքը ՀՀ, մեր տնտեսական ծրագրերը կդառնան անիրագործելի․ Կարապետյան

25 Մայիսի 2026, 12:20

Քաղաքականություն

Եթե մենք չկարողանանք կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիների մուտքը ՀՀ, ապա մեր տնտեսական ծրագրերը կդառնան անիրագործելի։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Հավաքվել ենք քննարկելու և որոշելու մեր ժողովրդին ամենաշատը հետաքրքրող հարցը։ Մենք այս երկու ամսվա ընթացքում անդրադարձանք տնտեսական բոլոր ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք մեր ժողովրդին։ Բոլորս հիշում ենք 300․000 աշխատատեղ, ժողովրդագրական տվյալների բարելավման համար խոշոր միջոցներ, փոքր բիզնեսն ազատում ենք բոլոր հարկերից ու ստուգումներից և այլն։ Մարդիկ արդեն ծանոթացել են մեր ծրագրերին, բայց մենք ունենք ամենալուրջ խնդիրը։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300․000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, ապա բոլոր մեր տնտեսական ծրագրերը կդառնան անիրագործելի, կամ աշխատատեղերի մեծ մասը բաժին է հասնելու ադրբեջանցիներին»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանության գալու դեպքում Կառավարության առաջին նիստին ընդունվելու է օրենք, որը կոչվում է «Սաֆարովի կանխարգելման օրենք»։

«Օրենքի համաձայն՝ ադրբեջանցիներին արգելվելու է գնել մեր հողերը, մեր տները։ Այսինքն՝ ինչ էլ, որ մենք անենք, ինչքան տնտեսությունը փորձենք զարգացնել, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու»,- ընդգծել է Կարապետյանը։

Հիմա եթերում