Սաֆարովի կանխարգելման օրենք. Որեևէ ադրբեջանցի անշարժ գույք չի կարողանալու գնել. Վարդևանյան
25 Մայիսի 2026, 13:46
Հաշվի առնելով այն, որ մենք ամբողջությամբ տեսնում ենք, թե ինչ նոր հրեշավոր ծրագիր է մշակվել Փաշինյանի և Ալիևի կողմից, առաջարկում ենք հանրությանը այդ ամենի ուղիղ կանխարգելման օրենսդրական փաթեթ։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում «Սաֆարովի կանխարգելման օրենք»-ը։
«Այսօր գտնվում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր հասարակության ներսում կա տագնապի զգացում։ Վերջին շրջանում մենք տեսել ենք, թե ինչպես է դինամիկ կերպով Ադրբեջանի կողմից ներկայացվող ցանկացած պահանջ ի կատար ածվում օրվա իշխանությունների կողմից։ Մենք առաջարկում ենք, որ ՀՀ-ում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ չի կարողանալու ձեռք բերել անշարժ գույք»,- նշել է Վարդևանյանը։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը ոչ միայն հողի, այլ նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին է։