ՀԷՑ-ի հետ կապված գործընթացն ավարտական փուլում է․ Դավիթ Խուդաթյան

25 Մայիսի 2026, 15:03

Տնտեսություն և Բիզնես

«Արարատ ցեմենտն» ազատագրելու որոշումից մենք հետ չեն կանգնել։ Մենք չենք պատրաստվում գնալ ու հենց էս պահին այն ազատագրել, այդ հարցը, ինչպես ՀԷՑ-ի հետ կապված հարցը, լուծվելու է Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«ՀԷՑ-ի հետ կապված, իմիջիայլոց, արդեն գրեթե գործընթացն ավարտական փուլում ենք, շատ կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունը, հաջորդը կլինի «Արարատ ցեմենտը» հետ։ Իմիջիայլոց, բազմաթիվ գույքեր այս ընթացքում արդեն վերադարձում ենք կառավարությանը»,-ասել է Խուդաթյանը։