ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Երևանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը․ Լեբեդև

26 Մայիսի 2026, 13:08

Քաղաքականություն

Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ և Հայաստանում վերջերս անցկացված ԵՄ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարի․ արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Եվրամիության՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում, Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա։