ՌԴ-ն նպատակ ունի զարգացնել տնտեսական և հումանիտար հարաբերությունները Հայաստանի հետ․ Զախարովա

26 Մայիսի 2026, 15:30

Քաղաքականություն

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հանձնառու ենք տնտեսական և հումանիտար զարգացմանը, և մենք հանձնառու ենք փոխադարձ հարգանքի հիման վրա լուծել այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերը»,- ասել է դիվանագետը։