Ձեր խնդիրների մեղավորը միայն ներկա իշխանությունն է․ Սամվել Կարապետյանն՝ արցախցիներին
26 Մայիսի 2026, 17:26
Դուք լուրջ պահանջատեր եք, դուք պարտավոր եք պահանջել ոչ միայն ձեր իրավունքների իրացումը, այլև այն ամենն, ինչը կորցրել եք Արցախում։ Այս մասին արցախցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ամեն ինչ անում էի, որ դուք այնտեղ լավ զգաք։ Ամեն ինչ անում էի, որ ունենաք ինչ-որ չափով բարեկեցիկ կյանք, որովհետև դուք մեր ազգի առաջամարտիկներն էիք։ Ոչ միայն դուք, այլ նաև ձեր երեխաները։ Ձեր խնդիրների մեղավորը միայն ներկա իշխանությունն է, որն ամեն ինչ արեց՝ հայաթափի մեր երկրորդ հայրենիքը՝ Արցախը։ Հիմա էլ ամեն ինչ անում է, որ հայաթափի առաջին հայրենիքը»,- նշել է կուսակցության առաջնորդը։
Սամվել Կարապետյանն արցախցիներին կոչ է արել չկորցնել հույսը։
«Հույսներդ մի կտրեք, դրա համար կա մի շատ լավ օր՝ շուտով հունիսի 7-ն է գալու, և ամբողջ հայ ժողովուրդը պետք է հիշի Արցախը, պետք է հիշի Հայաստանի իշխանություններին, քանի որ եթե չհիշեց, մենք հաջորդ Արցախն ենք ունենալու և հերթով ունենալու ենք այդպիսի Արցախներ»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։