Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական մեկուսացման մեջ․ Նիկիտա Մենդկովիչ
26 Մայիսի 2026, 21:30
Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար, քաղաքագետ Նիկիտա Մենդկովիչը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի հնարավոր խզումը, ինչպես նաև Մոսկվայի հայտարարությունները՝ Երևանի կողմից իր արտաքին քաղաքական ուղին հստակեցնելու անհրաժեշտության մասին։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն տարածքներում, հետևաբար Երևանը ստիպված է ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։
«Հնարավոր չէ նստել երկու աթոռի վրա, հնարավոր չէ միաժամանակ մտնել երկու ընդհանուր շուկա։ Դա ամբողջովին անիմաստ է դարձնում նման միավորումները։ Պետք է ընտրել մեկ աթոռ և մեկ շուկա։ Հենց սա է, ինչի մասին զգուշացնում են Հայաստանին։ Պուտինն արդեն բազմիցս բարձրացրել է այս հարցը․ եթե Հայաստանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի եվրոպական ինտեգրում, ապա պետք է դա բացահայտ հայտարարել, հանրաքվե անցկացնել բնակչության շրջանում և, եթե բնակիչները համաձայն են Փաշինյանի կուրսի հետ, իրականացնել այդ շրջադարձը և սկսել քաղաքակիրթ բաժանում»,- ասել է Մենդկովիչը։
Փորձագետը նաև նշել է, որ Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական մեկուսացման մեջ։