Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմը հաղթել է «Գլխավոր հերոսներ» ազգային մանկական մրցանակաբաշխությունում
31 Հոկտեմբերի 2026, 19:00
Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմը հաղթել է «Գլխավոր ֆիլմ» անվանակարգում՝ «Գլխավոր հերոսներ» ազգային մանկական մրցանակաբաշխությունում։
Մրցանակը ստացել են ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, դերասան Ռոման Պանկովը և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խաղարկային կինոյի գլխավոր պրոդյուսեր Նելլի Յարալովան։
«Գլխավոր հերոսներ»-ը «Կարուսել» հեռուստաալիքի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի շրջանակում հեռուստադիտողները քվեարկությամբ ընտրում են իրենց սիրելի հերոսներին, մուլտֆիլմերն ու երգերը։
«Պրոստոկվաշինո» ֆիլմաշարի արտադրությամբ զբաղվում է Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը՝ «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ»-ի, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի և TNT հեռուստաալիքի հետ համագործակցությամբ։