Նոյեմբերին Երևանը դարձել է հանգստի համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունը
31 Հոկտեմբերի 2026, 20:00
Երևանը նոյեմբերին դարձել է հանգստի համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունը, որտեղ հյուրանոցներում կացության միջին արժեքը հոկտեմբերի համեմատ նվազել է 57%-ով՝ հասնելով օրական 10,1 հազար ռուբլու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «OneTwoTrip» ճանապարհորդությունների ծառայությունը։
OneTwoTrip-ի մասնագետները համեմատել են 2026 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հյուրանոցների ամրագրումների արժեքները՝ պարզելու, թե որ ուղղություններում է կեցության գինը զգալիորեն նվազել։
Ծառայության տվյալներով՝ գների նվազումը պայմանավորված է միջսեզոնային ժամանակահատվածի մեկնարկով, հանգստավայրերում թավշյա սեզոնի ավարտով, ինչպես նաև ցուցահանդեսային և գործարար ակտիվության նվազմամբ։ Այս գործոնները հյուրանոցներին ստիպում են վերանայել սակագները։