Պատերազմ բերած իշխանությունները չեն կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ խաղաղություն․ Աննա Գրիգորյան

26 Մայիսի 2026, 19:20

Քաղաքականություն

Հինգ տարի առաջ ասում էինք՝ այն իշխանությունը, որը պատերազմ է բերել և պարտվել, չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ խաղաղություն։ Այս մասին Կապանում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ցավոք, մենք իրավացի էինք դա ասելով։ 2021 թվականից մինչ այժմ այս իշխանությունը միայն մի բան է լավ արել՝ հանձնել։ Եթե հանձնելու մրցույթ լիներ, այս իշխանությունը, վստահաբար, առաջին տեղը կգրավեր»,-նշել է պատգամավորը։

Ըստ Աննա Գրիգորյանի՝ միակ բանը, որ պետք է «հանձնել», դա Նիկոլ Փաշինյանին հայկական արդարադատությանը հանձնելն է։