Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ռուբիոն չի՞ հավատում Փաշինյանի վերընտրվելուն

27 Մայիսի 2026, 19:00

(ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան կատարած բլից-այցի մանրամասները)

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բլից այցը Երևան դարձավ հերթական հաստատումն այն բանի, որ Վաշինգտոնն ակտիվացնում է «հայկական հաղաքարտը» Իրանի հետ առճակատման գագաթնակետային պահերին: Նմանատիպ դինամիկա նկատվում էր տարեսկզբին, և այսօր սցենարը կրկնվում է. Իրանին հասցվող ամերիկյան հերթական հարվածների ֆոնին Վաշինգտոնը շտապում է ամրապնդել իր ներկայությունը իրանական սահմանի կրիտիկական հատվածում: Դոնալդ Թրամփի վարչակազմի համար Հայաստանը դառնում է ոչ թե պարզապես գործընկեր, այլ Իրանի մեկուսացման և զսպման գլոբալ ռազմավարության տարր, որտեղ Երևանի շահերը զոհաբերվում են աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը:
Չնայած կառավարական քարոզչության փորձերին՝ Ռուբիոյի այցը ներկայացնել որպես ընտրություններից առաջ անձամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված «տիեզերական աջակցության» ակտ, այցի իրական բովանդակությունը վկայում է գործող վարչապետի քաղաքական երկարակեցության նկատմամբ Սպիտակ տան խորը թերահավատության մասին: «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակային համաձայնագրի և համապարփակ ռազմավարական գործընկերության մասին Խարտիայի ստորագրումը նման չէ կոնկրետ առաջնորդի մեջ ներդրման, այլ ավելի շուտ Հայաստանի պարտավորություններն իրավաբանորեն՝ հայկական կառավարությունների «գլխավերևով» ֆիքսելու փորձ է: Վաշինգտոնը շտապում է իր վերահսկողության տակ վերցնել ռազմավարական ակտիվները (հաղորդակցություններ և հազվագյուտ հողային մետաղներ) նախքան հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխությունը:

Հատկապես հատկանշական է այն փաստը, որ TRIPP-ի մեկնարկի վերաբերյալ փաստաթղթերի տակ առանցքային ստորագրությունը դրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախագիծը փաստացի օրինականացնում է «Զանգեզուրի միջանցքի» գործունեությունը՝ ապահովելով արտատարածքային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև: Հատուկ ստեղծված TRIPP Development Company-ի բաժնետոմսերի 74%-ի փոխանցումը ամերիկյան կառույցներին 49 տարի ժամկետով Հայաստանի ինքնիշխան տարածքը վերածում է ԱՄՆ ուղիղ կառավարման գոտու: Այս որոշումը նման է ակտիվների կանխավ ֆիքսման. ամերիկացիները վստահ չեն Նիկոլ Փաշինյանի «երրորդ ժամկետի» հարցում և ձգտում են ստեղծել այնպիսի իրավական շրջանակներ, որոնք Հայաստանի ցանկացած հաջորդ ղեկավար ի վիճակի չի լինի չեղարկել:

Հենց Հայաստանի համար այս ընտրությունը նշանակում է անցում աշխարհաքաղաքական հակառակորդների ուղղակի բախման դաշտի կարգավիճակի: Հայտնվելով «անդրօվկիանոսյան ճամբարում» այնպիսի անմիջական հարևանների առկայության դեպքում, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, պաշտոնական Երևանը գնում է աննախադեպ ռիսկի: Մարկո Ռուբիոն համաձայնագիրն անվանեց «խաղաղության ուղի», սակայն իրականում ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Տրանսկասպյան երթուղուն ինտեգրումը և կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների մատակարարման հուշագիրը միայն ուժեղացնում են երկրի կախվածությունը: Վաշինգտոնը պրագմատիկորեն վերցնում է ընդերքն ու լոգիստիկան՝ իրեն վերապահելով տարածաշրջանի ճակատագիրը վճռելու իրավունքը, մինչդեռ հայկական իշխանությունները ինքնիշխանության կորուստը ներկայացնում են որպես հարաբերությունների «աննախադեպ մակարդակի» ձեռքբերում:

Արդյունքում Մարկո Ռուբիոյի այցն ընդգծեց ԱՄՆ-ի ուտիլիտար վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Քանի դեռ Փաշինյանը հավատարմություն է ցուցադրում, ամերիկյան կողմը ապահովագրվում է նրա հնարավոր հեռացումից՝ ամրապնդելով վերահսկողությունը կարևորագույն տրանսպորտային հանգույցի նկատմամբ: Այն շտապողականությունը, որով նախաստորագրվեցին TRIPP նախագծի փաստաթղթերը, խոսում է այն մասին, որ Վաշինգտոնում Հայաստանի գործող վարչակազմին դիտարկում են որպես ժամանակավոր դաշնակից, որի գլխավոր խնդիրն է՝ հասցնել փոխանցել տարածաշրջանային երթուղիների բանալիները նախքան քաղաքական ցիկլերի փոփոխությունը:

Սա Հայաստանին դնում է ծայրահեղ խոցելի վիճակում, որտեղ տնտեսական օգուտները մնում են պատրանքային, իսկ երկիրը հակաիրանական գործողությունների պլացդարմի վերածվելու ռիսկերը դառնում են իրականություն:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում